Մեքսիկային է մոտենում «Բլաս» արևադարձային փոթորիկը

09:51 • 05.07.16

Մեքսիկայի ջրային ռեսուրսների հարցերով ազգային հանձնաժողովը հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսում «Բլաս» արևադարձային փոթորիկն առաջին կարգի փոթորկի ուժ է հավաքել, փոխանցում է РИА Новости-ն:


Փոթորիկի ներսում քամու արագությունը հասնում է 120կմ/ժ արագության, երբեմն` 150 կմ/ժ-ի: Այժմ այն գտնվում է Կոլիմա նահանգի ափերից 715 կմ հեռավորության վրա:

Օդերևութաբանները հույս ունեն, որ Մեքսիկայի տարածքին այն չի դիպչի:

 

Նշվում է, որ «Բլաս»-ը դարձել է առաջին փոթորիկը, որը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում այս տարի: