Մոսկվա-Բաքու չվերթի ինքնաթիռը տեխնիկական պատճառներով չի թռել. ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ

10:53 • 05.07.16

«Ադրբեջանական ավիաուղիների» Մոսկվա-Բաքու չվերթը, որը պետք է Բաքու հասներ տեղի ժամանակով ժամը 02:30-ին, Մոսկվայից չի թռել՝ տեխնիկական պատճառներով:

 

Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է «Ադրբեջանական ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավար Պաշա Կեսամանսկին:

 

Այդ չվերթի ուղևորները տեղափոխվել են Boeing 787 Dreamliner ինքնաթիռ, որն արդեն թռել է Մոսկվայից և Բաքու կհասնի տեղի ժամանակով 11:00-ին:

 

Կեսամանսկին նշել է, որ ուշացած չվերթի ուղևորները տեղավորվել են հյուրանոցում: Նրանց նաև սնունդ և ըմպելիքներ են տրամադրվել: