Կոլորադոյում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել

04:19 • 05.07.16

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի կենտրոնում թեթևշրջիչային ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է AP գործակալությունը՝ հղում անելով Չաֆֆի շրջանի շերիֆին։

Ինքնաթիռը կործանվել է Բուենա-Վիստա քաղաքի հյուսիսում՝ օդանավակայանի մերձակայքում գտնվող դաշտում։

Հետաքննություն է սկսվել, քննիչները փորձում են պարզել օդաչուի ինքնությունն ու կործանման պատճառները։