Սաուդյան Արաբիայում մզկիթի մոտ տեղի ունեցած ահաբեկչության վայրում 3 մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել

09:42 • 05.07.16

Սաուդյան Արաբիայի արևելքում՝ Էլ Կատիֆ քաղաքում, երկուշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության վայրում 3 մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել։ Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ հայտարարությունում:

 

Նշվում է նաև, որ հարձակումն իրականացրել է մահապարտը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։



«Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Էլ Կատիֆի մզկիթներից մեկի հարևանությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են 3 մարդու մնացորդներ»,- նշել են գերատեսչությունում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլ Կատիֆում մի քանի պայթյուն է հնչել: Ոստիկանությունում հաստատել են ուժային կառույցների 4 աշխատակիցների մահը և 5 մարդու վիրավորվելը ևս մի ահաբեկչության հետևանքով, որն իրականացվել է Մեդինա քաղաքում Մարգարեի մզկիթի հարևանությամբ: