Բրիտանիան ամենաուժեղ տնտեսությունների վարկանշային ցանկում իր տեղը զիջել է Ֆրանսիային
Մեծ Բրիտանիան աշխարհի ամենախոշոր տնտեսությունների վարկանշային ցանկում իր տեղը՝ 5-րդ հորիզոնականը, զիջել է Ֆրանսիային, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր հաշվարկները:
Բրիտանական տնտեսության անկման պատճառ է նշվում ազգային արժույթի՝ ֆունտ սթերլինգի թուլացումը: Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալներով՝ 2015 թվականին բրիտանական ԱԱՀ-ն կազմել է 1,864 տրիլիոն ֆունտ:
Գործակալությունը նշում է, որ որպես կանոն երկրի տեղը որոշվում է համապատասխան տարվա ընթացքում միջինացված փոխարժեքի միջոցով, բայց ընթացիկ փոխարժեքով Ֆրանսիան փոքր- ինչ առաջ է անցել Մեծ Բրիտանիայից:
Հաղորդվում է, որ երեկ երեկոյան ֆունտի փոխարժեքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ 1,17 եվրոյից ցածր ցուցանիշ է գրանցել:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո, դոլարի նկատմամբ ֆունտ սթերլինգի փոխարժեքն ընկել է 10 տոկոսով՝ հասնելով 1985 թվականի մակարդակի:










