Էլիզաբեթ II թագուհին ներկա է գտնվել Շոտլանդիայի շքանշանակիր ասպետներին նվիրված պատարագին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը`հանդիսավոր արարողակարգային հանդերձով, առաջնորդել են արքայական ընտանիքի ավագ անդամներին դեպի Էդինբուրգի Սենթ Ջայլս տաճար` ներկա գտնվելու պաշտոնական ծիսակարգին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թագավորական ընտանիքը ներկա է գտնվել Շոտլանդիայի ազգային խորհրդանիշ հանդիսացող Տատասկափուշի շքանշանին (Order of the Thistle) նվիրված պատարագին: Շքանշանը հանձնվում է շոտլանդացի ավագ ասպետներին:
Էդինբուրգում միապետական զույգին ուղեկցել է արքայադուստր Աննան, արքայազն Ուիլյամը և շքանշանակիր ասպետներ ու լեդիներ:
Շոտլանդիայի ազգային շքանշանով պարգևատրվում են կանայք և տղամարդիկ, ովքեր հանրային պաշտոն են զբաղեցրել կամ նշանակալիորեն նպաստել են Շոտլանդիայի բարեկեցությանը:














