ՃՏՊ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին. մեքենան կողաշրջվել է

23:01 • 07.07.16

Հուլիսի 7-ին` ժամը 20.23-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան 10-րդ կմ-ի մոտակայքում «ISUZU» մակնիշի 052 OZ 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: