Եվրախորհրդարանում հավանություն են տվել Ուկրաինայի և Վրաստանի համար ԵՄ-ի վիզաների չեղարկմանը

13:31 • 07.07.16

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային, Վրաստանին և Կոսովոյին առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն:

 

«Ուկրաինան քայլ առաջ է արել եվրոպական ճանապարհին՝ Եվրամայդանից հետո: Նա պայքարել է իր եվրոպական ընտրության և եվրոպական արժեքների համար: Ուկրաինան, անխոս, հաջողությամբ է իրականացրել բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ էին վիզաների չեղարկման համար»,-հայտարարել է Ուկրաինայի հարցով զեկուցող Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

 

Նշվում է, որ կողմ է քվեարկել 42, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: