Թենիսի եվրոպական ֆեդերացիան չեղյալ է հայտարարել Թուրքիայի մրցաշարերը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով

11:11 • 07.07.16

Թենիսի եվրոպական ֆեդերացիան ահաբեկչական վտանգի բարձր մակարդակի առնչությամբ հայտարարել է Թուրքիայում անցկացվելիք երիտասարդական մրցաշարերը չեղյալ հայտարարելու մասին, գրում է ТАСС-ը:

 

Ընդհանուր առմամբ, չեղյալ է հայտարարվել յոթ մրցաշար, որոնք պետք է անցկացվեին Թուրքիայի տարածքում հուլիսին և օգոստոսին:

 

Նշվում է, որ Թենիսի եվրոպական ֆեդերացիան բանակցություններ է վարում ազգային ֆեդերացիաների հետ օպերատիվ կերպով մրցաշարերի անցկացման համար փոխարինող երկիր գտնելու համար: