Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում պայթյուններ են որոտացել (տեսանյութ)

23:15 • 07.07.16

Ֆրանսիայի հարավարևելյան Անոնե քաղաքի հիվանդանոցում երկու պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, պայթյունները տեղի են ունեցել հիվանդանոցի տարածքում գտնվող լվացքատանը, իսկ պայթյուններից հետո շենքում հրդեհ է բռնկվել: Հիվանդանոցի շենքից սև ծխի մեծ ամպեր են բարձրացել: Շենքում տարհանում է սկսվել:

Նախնական տեղեկությունների համաձայն` առնվազն մեկ պայթյունի պատճառը գազի տարան է եղել: Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում: