Իսրայելի վարչապետը հերքել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին լուրերը
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր դեմ մահափորձ է նախապատրաստվել Քենիա այցի ժամանակ, գրում է ТАСС-ը:
Եթովպիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են Նեթանյահուին մեկնաբանել մամուլում հայտնված՝ մահափորձը կանխելու մասին հաղորդագրությունը:
«Իմ պատասխանն այն է, որ ես ոչինչ չգիտեմ դրա մասին, որովհետև դրա մեջ ոչինչ չկա»,- ասել է Նեթանյահուն:










