Երևանի Marriott հյուրանոցի բակում դի է հայտնաբերվել. shamshyan.com

13:07 • 07.07.16

Երևանում այսօր ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Այս մասում հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Լյովա Խաչատրյանի դին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լյովա Խաչատրյանը նշված բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։