Եվրոպայի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Ռուսաստանի հետ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթնաժողովի օրակարգով նախատեսված ելույթի ընթացքում հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Ռուսաստանի օգնությամբ, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք կարծում ենք, որ Եվրոպայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է ապահովել միայն Ռուսաստանի հետ, այլ ոչ ի հեճուկս նրա»,-կարծում է Մերկելը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ ակտը շարունակում է հիմք հանդիսանալ Ռուսաստանի հետ հարաբերությունների համար:










