Իսպանիայում ցլամարտի փառատոնի ժամանակ 4 մարդ է տուժել (լուսանկարներ)

13:09 • 07.07.16

Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող ցլամարտի փառատոնի շրջանակում ցլերի հետ վազքի ընթացքում չորս մարդ է տուժել, հաղորդում է Associated Press-ը։

 

Բժիշկների տվյալներով՝ ավանդական վազքի հազարավոր մասնակիցներից ոչ ոք ցլերի կողմից վրաերթի չի ենթարկվել։ Տուժած մասնակիցներից երեքը հիվանդանոց են ընկել գանգուղեղային վնասվածքներով, իսկ չորրորդը՝ ձեռքի վնասվածքով։

 

Հիշեցնենք, որ երեկ Պամպլոնայում մեկնարկել է ցլամարտի ամենամյա փառատոնը, որը դիտելու է գալիս մոտ մեկ միլիոն մարդ ամբողջ աշհարհից։