Սերբիան տոնում է հակաֆաշիստական ապստամբության 75-ամյա հոբելյանը
Սերբիայի ղեկավարության պատվիրակությունը`աշխատանքի, սոցպաշտպանության և վետերանների հարցերով նախարար Ալեքսանդր Վուլինի գլխավորությամբ,Բելա-Ցրկվա համայնքում,որը գտնվում է երկրի արևմտյան շրջանում, մասնակցել է հակաֆաշիստական ապստամբության տարեդարձին նվիրված տոնակատարությանը։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը, նախարար Վուլինը պատվիրակության անդամների հետ միասին ծաղկեպսակներ են դրել Պարտիզանի հուշարձանին, ով այդ վայրում 1941-ի հուլիսի 7-ին հայտարարել էր հակաֆաշիստական շարժման մեկնարկը:
Նախարարն իր խոսքում նշել է, որ «75 տարի առաջ Սերբիան անցել է ավելի լավերի կողմը»: «Մենք հպարտանում ենք այն սերունդով, որը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ է տարել, և նրանք շնորհիվ կարող ենք ասել, որ մենք աշխարհի լավ մասում ենք», - ասել է սերբ նախարարը:










