Իսրայելում կին շամանի 12.000-ամյա շիրիմ է հայտնաբերվել. The Independent (լուսանկար)
Իսրայելի հյուսիսային հատվածում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են կին շամանի շիրիմ, որն ունի 12.000 տարվա պատմություն:
Ինչպես նշում է The Independent-ը, հուղարկավորության ժամանակ կնոջ մարմնի հետ մեկտեղ հողն է դրվել մարդկային ոտք, արծվի թև, ընձառյուծի ոսկոր ու կրիայի 86 պատյան:
Երուսաղեմի և Կոնեկտիկուտի համալսարանների պրոֆեսորները, ովքեր իրականացրել են պեղումները, նշել են, որ շիրիմի հայտնագործումը լույս կսփռի հին ժամանակներում Իսրայելի տվյալ տարածքում ապրած մարդկանց վարած կենսակերպի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ շիրիմը գտնվում է Հիլազոն Թաչթիթ կոչվող քարանձավում, որտեղ շամանից զատ հայտնաբերվել է ևս 28 մարդկային մնացորդ:
![]()
![]()










