ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելլի» գործարանը աճուրդի է հանվել

16:30 • 07.07.16

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի Քամփընի» գործարանը աճուրդի է հանվել 7 լոտով:


Նախկին պատգամավորի գործարանի աճուրդը կկայանա հուլիսի 27-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:  


Հիշեցնենք, որ Արզաքանցյանի գործարանը սնանկ էր ճանաչվել անցյալ տարվա փետրվարի 27-ին: «Գրեյթ Վելլին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»:


Ի դեպ՝ անցյալ տարի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող՝ նրան պատկանող «Աշտարակի գինիներ» գործարանը: