ԱՄՆ-ն Ուկրաինային 23 մլն դոլար կտրամադրի

17:13 • 07.07.16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային 23 միլիոն դոլար կտրամադրի մարդասիրական օգնության համար, գրում է РИА Новости-ն:

 

«ԱՄՆ-ն կտրամադրի լրացուցիչ 23 միլիոն դոլար մարդասիրական օգնության համար»,- ասել է Քերին հինգշաբթի օրը Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իր հերթին, հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունները հաջող են անցել:

 

Քերիի այցն Ուկրաինա տեղի է ունենում նրա երկօրյա շրջագայության շրջանակում, որը սկսվել է Վրաստան այցելությամբ: Կիևում Քերին նաև պետք է հանդիպի Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի և արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ: