Սիրիական բանակը խոշորագույն հարձակում է ետ մեղել Լիբանանի հետ սահմանին

19:00 • 08.07.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը գրոհել է սիրիական բանակի դիրքերը Լիբանանի հետ սահմանին գտնվող Կալամուն շրջանում, սակայն հարձակումը հաջողությամբ հետ են մղել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը, մեծ թվով ահաբեկիչներ են ոչնչացվել:

«Սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան-Նուսրայի» խոշորագույն հարձակումը Կալամունի դիրքերի ուղղությամբ, զինվորականների շրջանում զոհեր չկան: Մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, գրոհայինների ջոկատները նահանջել են», - ասել է գործակալության աղբյուրը:

Սիրիայի «Սանա» պետական գործակալությունը տեղեկացնում է, որ կառավարական զորքերին հաջողել է ևս մեկ ահաբեկչական հարձակում ետ մղել Հոմս քաղաքից 70 կմ հեռավորությամբ` Աբու-Ալյայա գյուղի շրջանում:

Բանակի դիրքերը գրոհել են «Իսլամական պետություն»  խմբավորման գրոհայինները: