Հրազդանի կիրճում մեքենան ընկել է ձորը
Հուլիսի 7-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենան ընկել է գետը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Xtrail» մակնիշի 29LO222 պետհամարանիշի (վարորդ Լ. Մ. ծնվ. 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Հրազդան գետում:
Փրկարարները ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել վարորդ Լ. Մ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները պարաններով ֆիքսել են ավտոմեքենան, որը քարաշակի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք:










