Գամբիայի նախագահն արգելել է երեխաների հետ ամուսնությունները
Գամբիայի նախագահ Յահյա Ջամեն երկրի օրենսդիրներին առաջարկել է երեխաների հետ ամուսնությունն արգելող օրենք ընդունել, հաղորդում է BBC-ն։
Նախագահը նշել է, որ 18 տարին չլրացած աղջիկների հետ ամուսնացող անձանց սպառնալու է մինչև 20 տարի ազատազրկում։
Ռամադանի վերջում տեղի ունեցող Իդ ալ-Ֆիտր տոնակատարության ժամանակ ելույթ ունենալիս նա ասել է, որ նմանատիպ արարողություններ իրականացնող ծնողներն ու իմամները նույնպես ձերբակալվելու են։
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալների՝ Գամբիայում աղջիկների մոտ 46 տոկոսն ամուսնանում է անչափահաս տարիքում։










