Քյոլնում դատապարտել են Ամանորի գիշերը կանանց վրա իրականացված հարձակումների առաջին երկու մեղադրյալներին
Գերմանիայի դատարանը 1 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտել Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա իրականացված հարձակումների 2 մեղադրյալներին, հայտնում է Spiegel-ը:
Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի առաջ գտնվող հրապարակում հավաքվել են արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով մոտ հազար տղամարդ, որոնք եղել են 15-ից 35 տարեկան: Ականատեսների վկայությունների համաձայն՝ գինովցած տղամարդիկ խմբերով շրջապատել են կանանց, հետապնդել նրանց, գողացել դրամապանակները և բջջային հեռախոսները, իսկ նրանց, ովքեր փորձել են միջամտել, սպառնացել:
Դատապարտյալներից մեկը 21-ամյա ներգաղթյալ է Իրաքից, իսկ մյուսը՝ 26-ամյա ներգաղթյալ Ալժիրից:
Սա առաջին մեղադրական դատավճիռներն են, որ կայացվել են մեծ արձագանք ստացած գործի առնչությամբ:










