ԱՄՆ-ի «ամենագեղեցիկ» հանցագործը կազատվի տնային կալանքից (լուսանկար)

14:38 • 08.07.16

Միացյալ Նահանգների «ամենագեղեցկադեմ» հանցագործի տիտղոսը կրող Ջերեմի Միքսը հաշված ժամեր անց կդառնա լիովին ազատ մարդ ու կազատվի տնային կալանքից:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, 32-ամյա Միքսը, ով 2015թ. ձերբակալվել էր զենքի ապօրինի պահման համար, արդեն կկարողանա տնից դուրս գալ:

 

Այս կապակցությամբ միլիոնավոր կանանց սրտերն իր երկնագույն աչքերով ու առնական դիմագծերով գրաված Միքսը հրապարակել է նոր լուսանկար` արված 5-ամյա որդու հետ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկացին հայտնի է դարձել, երբ Կալիֆոռնիայի ոստիկանական բաժանմունքներից մեկն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սեքսուալ հանցագործի լուսանկարը:

 

Դրանից հետո Միքսը ձեռք է բերել ոչ միայն երկրպագուհիների մեծ բանակ, այլև գրավել է մոդելային գործակալությունների ուշադրությունը: