Բաղդադի հյուսիսում պայթյուն  է տեղի ունեցել. 20 մարդ զոհվել է

03:14 • 08.07.16

Ամենաքիչը 20 մարդ է զոհվել, 50-ը տուժել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով, հաղորդում է Reuters-ը։

Ականապատված ավտոմեքենայի պայթյունից հետո զինված մարդիկ հրաձգություն են սկսել Իրաքի մայրաքաղաքից 90կմ հեռավորության վրա գտնվող շիաների համար սրբազան դամբարանի մոտ։