ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցողական և իմաստալից երկխոսություն վարել. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցողական և իմաստալից երկխոսություն վարել, քանի որ նա եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մասն է: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ դաշինքին հարկավոր է Ռուսաստանի հետ «իմաստալից և կառուցողական երկխոսություն»:
«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է և եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մասը: Այդ պատճառով երկխոսություն պահպանելը կարևոր է: Այդ պատճառով մենք հիմնել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը որպես ֆորում ցանկացած հանգամանքներում երկխոսության համար: Այդ պատճառով հատկապես կարևոր է օգտագործել այդ գործիքն այժմ»,- ասել է Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով «NATO in Defence of Peace: 2016 and beyond» ֆորումի ժամանակ:
«Մեր դիրքորոշումը պարզ է՝ ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման, մենք չենք ցանկանում նոր սառը պատերազմ: Սառը պատերազմը մտել է պատմության մեջ և պետք է մնա այնտեղ»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:










