Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին «դիվանագիտական կապերի խզմամբ» է սպառնացել
Հյուսիսային Կորեան ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի 23 պաշտոնյաների նկատմամբ սահմանած պատժամիջոցների, ներառյալ` առաջնորդ Կիմ Չեն Ընի, սպառնացել է խզել դիվանագիտական կապերը, հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Հյուսիսային Կորեան պահանջում է չեղարկել պատժամիջոցները, հակառակ դեպքում՝ սպառնում է ԱՄՆ-ին «անհապաղ խզել» դիվանագիտական բոլոր կապերը, փոխանցում է Корреспондент-ը:
ԱՄՆ-ի գործողություններն անվանվել են Հյուսիսային Կորեայի արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև «պատերազմի հրապարակային հայտարարում»: Պատժամիջոցները չեղարկելուց հրաժարվելու դեպքում Հս. Կորեան ԱՄՆ-ի հետ խնդիրները կլուծի «ռազմական ժամանակի օրենքների հիման վրա և խիստ գործողություններ կձեռնարկի ԱՄՆ-ի հանդեպ», որպեսզի փոշիացնի նրա թշնամական գործողությունները:
ԱՄՆ-ի և Հս. Կորեայի միջև չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ և դեսպանների փոխանակում, այդ պատճառով էլ խոսքը կարող է լինել դիվանագիտական այլ աղբյուրներով փոխգործակցության դադարեցման մասին:










