Օբաման կոչ է արել ՆԱՏՕ-ին «միջոցներ ձեռնարկել» ԻՊ-ի, Ռուսաստանի և Brexit-ի դեմ

12:57 • 08.07.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է մոբիլիզացնել քաղաքական կամքը և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այնպիսի մարտահրավերների դիմակայելու համար, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Ռուսաստանը և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը:

 

«ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչություններն անմեղ մարդկանց կյանքեր են խլել ՆԱՏՕ-ի երկրներում՝ Օռլանդոյից մինչև Փարիզ, Բրյուսել և Ստամբուլ: Աֆրիկայից մինչև Սիրիա ու Աֆղանստան ընթացող հակամարտություններն ապաստան փնտրող ներգաղթյալների ալիքներ են ուղարկել Եվրոպա: Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ սպառնում է միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի մեր տեսլականին: ԵՄ-ից դուրս գալու օգտին Բրիտանիայի քվեարկությունը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական ինտեգրման ապագայի վերաբերյալ»,- գրել է Օբաման Financial Times-ում հրապարակված իր հոդվածում:

 

«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի առաջնորդների հանդիպման համար Վարշավա իմ այցի առնչությամբ ՝ ես կարծում եմ, որ մեր երկրները պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամքը և կոնկրետ պարտավորություններ ստանձնեն այդ շտապ մարտահրավերներին դիմակայելու համար»,- հավելել է ամերիկացի առաջնորդը:

 

Վարշավայում հուլիսի 8-9-ը տեղի է ունենում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: