Ծերունու տեսքով ներկայացած մարզիկն «անհարմար դրության մեջ է դրել» բոդիբիլդերներին (տեսանյութ)
Քրոսֆիթով զբաղվող մարզիկ Քենեթ Լևերիկը հետաքրքիր խաղ է խաղացել բոդիբիլդերների հետ: Լևերիկը հատուկ գրիմի միջոցով փոխակերպվել է ծերուկի ու գնացել այն վայրը, որտեղ մարզվում են բոդիբիլդերները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, համոզվելով, որ շրջապատում բոլորն իրեն իրոք ծերուկի տեղ են դրել` տղամարդը խնդրել է թույլ տալ իրեն ծանրաձող բարձրացնել:
Սկզբում բոդիբիլդերները ծերունու խնդրանքին թերահավատորեն են մոտեցել, սակայն նա ապշեցրել է մկանուտ տղաներին` կատարելով բոլոր բարդ վարժությունները:
Զավեշտալի տեսանյութը հրապարակվել է YouTube կայքում.










