Մենք աջակցում ենք, որ կողմերը գտնեն ԼՂ հարցի կարգավորման խաղաղ ճանապարհ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

14:10 • 08.07.16

Ես սպասում եմ, որ մեր համայնքը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդիրը և բոլոր «մեսիջները». Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«Մենք մենք պնդում ենք, որ կողմերը նվազեցնեն լարվածությունը, ձեռնպահ մնան բախումներից, շարունակեն բանակցությունները: Մենք աջակցում ենք, որ կողմերը գտնեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ ճանապարհ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետությունում մասնակցում է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: