Թայվանում փոթորկի հետևանքով 2 մարդ է մահացել, կան տասնյակ տուժածներ
Թայվանի արևելյան ափերը «գրոհած» «Նեպարկ» հզոր փոթորկի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել:
«Փոթորկի զոհ է դարձել 2 մարդ, 66-ը վիրավորվել են, ավելի քան 15.000 մարդ տարհանվել է»,- ասվում է Associated Press գործակալության հաղորդագրությունում:
Փոթորիկը սպառնալիք է Փենհու արշիպելագի բոլոր շրջանների համար, հայտնել են Թայվանի օդերևութաբանական բյուրոյում:
Ուրբաթ առավոտյան դրա էպիկենտրոնը գտնվում է Գաոսյուն քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Փոթորիկը մոտենում է 13 կմ/ժ արագությամբ: Գոյություն ունի վտանգ, որ ցիկլոնը կառաջացնի ջրհեղեղներ և սողանքներ, ասվում է հաղորդագրությունում:
Տարածաշրջանում դադարեցվել են ինքնաթիռների թռիչքները և նավերի տեղաշարժը: Իշխանությունները նախապատրաստել են 35.000 զինծառայողների, կազմակերպվել են մոտ 90 ժամանակավոր կացարաններ:










