Դալասում ձերբակալվել են ոստիկանների սպանության համար կասկածվող անձինք
ԱՄՆ Դալաս քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցներ արձակած 2 կասկածյալները ձերբակալվել են, հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ կասկածյալներից մեկը հանձնվել է անմիջապես: Մինչդեռ 2-րդ կասկածյալն ակտիվ փոխհրաձգության մեջ է եղել հատուկջոկատայինների հետ: Բացի այդ, այն վայրում, որտեղ եղել է նա, հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, այն ուսումնասիրում են սակրավորները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դալասում ընդդեմ ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության բողոքի ակցիայի ընթացքում սպանվել է 4 ոստիկան, վիրավորվել 11-ը:










