ԱՄՆ-ում փակվել է Կապիտոլիումը կասկածելի մարդու պատճառով
ԱՄՆ-ում փակվել է Կապիտոլիումը կասկածելի մարդու պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
CNN հեռուստաալիքը հայտնել է, որ ահազանգը, որի պատճառով ԱՄՆ կոնգրեսի շենքերի համալիրը ուրբաթ առավոտյան փակվել է մոտ 30 րոպեով, չեղյալ է հայտարարվել:
Այժմ պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է շենքը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ ոստիկանությունը շրջափակված Կապիտոլիումի տարածքում կնոջ է փնտրում, ով կարող է զինված լինել:










