Հալեպում ռմբակոծություն է տեղի ունեցել. կա 17 զոհ, ավելի քան 120 վիրավոր

00:41 • 09.07.16

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները կրակահերթ են բացել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորներինը` գերազանցել 120-ը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի աղբյուրները:

Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել համալսարանական հանրակացարանները, որտեղ ներկա պահին  բնակվում են Հալեպ և Իդլիբ նահանգներից ժամանած փախստականները: Ռմբակոծման են ենթարկվել նաև ալ-Ֆուրկան և ալ-Միդան թաղամասերը:

Նշվում է, որ միայն նախնական տեղեկություններ են ստացվել, և զոհերի թիվը կարող է աճել:

Ավելի վաղ «ՍԱՆԱ» սիրիական պետական գործակալությունը հաղորդում էր 10 զոհի և 80 վիրավորի մասին: