Ճապոնիայում հորդառատ անձրևները հանգեցրել են արագընթաց գնացքների երթևեկության դադարեցմանը

09:37 • 09.07.16

Ճապոնական Կյուսյու կղզում արագընթաց գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ հորդառատ անձրևների պատճառով, հայտնել է JR Kyushu երկաթուղային օպերատորը:



Նշվում է, որ արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է Կումամոտո և Կագոսիմա պրեֆեկտուրաների միջև:


Ճապոնիայի հարավում և հարավ-արևմուտքում 2-րդ օրն է՝ շարունակվում են հորդառատ անձրևները, որոնք պայմանավորված են «Նեպարտակ» փոթորիկով: Այդ շրջաններում տեղումների մակարդակը հասնում է 250մմ/ժ: Օդերևութաբանական վարչությունը նախազգուշացնում է սողանքների սպառնալիքի և գետերի վարարումների մասին: