Մայամիում մանկական հիվանդանոցը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են

02:47 • 09.07.16

Մայամիում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են Նիկլաուսի անվան մանկական հիվանդանոցը, հաղորում է  CBS Miami-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությունում իր աղբյուրին: Մայամի-Դեյդ շրջանի ոստիկանությունը իր Twitter-ում գրել է, որ հիվանդների, անձնակազմի և մոտակա տների բնակիչների անվտանգության ապահովման համար միջոցներ է ձեռք առնում:

Սակայն իրավապահ մարմինները չեն հաստատել պայթյունի կամ հրաձգության վերաբերյալ հաղորդագրությունները: Հնարավոր սպառնալիքի պատճառով ճանապարհային երթևեկությունը փոխվել է:

Ըստ CBS-ի տեղեկությունների՝  մանկական հիվանդանոցում գտնվող մարդիկ փակվել են շինությունում և զանգահարում են 911՝ օգնություն խնդրելու համար: