ԱՄՆ-ում առաջին անգամ Զիկա վիրուս ունեցող հիվանդ է մահացել
ԱՄՆ-ի Յուտա նահանգում Զիկա վիրուսով վարակված մարդ է մահացել, հաղղոդում Reuters-ը:
Մանրամասնվում է, որ սա հիվանդության հետ կապված առաջին մահվան դեպքն է:
Սոլթք-Լեյք շրջանի առողջապահության ծառայությունը հաղորդել է տարեց մարդու մահվան մասին: Մահվան կոնկրետ պատճառը հայտնի չէ, սակայն նշվում է, որ նա Զիկա վիրուս է վարակած եղել:
Ամերիկացին վարակվել է, երբ մեկնել է այդ տենդի ակտիվ տարածման գոտի: Մահացածի անձը հայտնի չէ:










