Ինչպես են ապրում քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված աբորիգենները (լուսանկարներ)

15:12 • 23.07.16

Թեև մարդն իր անկառավարելի հետաքրքրասիրության շնորհիվ  հետազոտել է մոլորակի, գրեթե, ամեն մի անկյունը, այնուհանդերձ` ժամանակակից աշխարհում դեռևս կան վայրեր, որտեղ քաղաքակրթության բարիքները դեռևս տեղ չեն հասել և, որտեղ աբորիգեններն ապրում են սեփական կանոններով:

 

Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է աֆրիկյան Նամիբիայում ապրող մի աբորիգեն ցեղի, որը կոչվում է Հիմբա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ցեղն ունի 50.000 անդամ ու համարվում է վերացող տեսակ: Հետաքրքրական է, որ այս մարդիկ մերժում են քաղաքակիրթ աշխարհի կենսաձն ու հավատարիմ են մնում իրենց ավադույթներին, ինչի շնորհիվ նրանք այնքան ներդաշնակ են ապրում բնության ու շրջապատող աշխարհի հետ:

 

Ստորև պարբերականն առաջարկում է իռլանդացի լուսանկարիչ Տրևոր Քոլի ուշագրավ ֆոտոշարքի միջոցով  ծանոթանալ Հիմբա ցեղի ներկայացուցիչներից մի քանիսին ու մոտավոր պատկերացում կազմել նրանց մասին.