Յանա Եգորյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի համար  

03:21 • 09.08.16

Ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը 2016թ-ի Օլիմպիական խաղերում նվաճեց թրամարտի ոսկե մեդալ: Արծաթը բաժին է հասել ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային:

Յանան ծնվել է 1993թ-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան:

Յանան Ռուսաստանի հավաքականի համար նվաճել է երկրորդ ոսկե մեդալը, ինչի շնորհիվ ընդհանուր հաշվարկով ՌԴ-ն հիմա զբաղեցնում է 5-րդ
հորիզոնականը: