Մեծ Բրիտանիայում Հարի Փոթերի մասին գիրքը Շեքսպիրից ավելի մեծ պահանջարկ ունի

04:01 • 12.08.16

Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերն ու անիծված երեխան» պիեսը իր պահանջարկով անցել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսին, որը երկար տարիներ Մեծ Բրիտանիայում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքն է եղել, հաղորդում է  Daily Mail-ը:

Վաճառքի սկսվելուց մեկ շաբաթ անց արդեն վաճառվել է 847.886 գիրք:

Նշվում է, որ անկախ նրանից, որ Ռոուլինգի վերջին գիրքը մեծ պահանջարկ ունի, սակայն Հարի Փոթերի մասին նախորդ գրքերն ավելի արագ էին վաճառվում:

 

 

Մեծ Բրիտանիայում Հարի Փոթերի մասին գիրքը Շեքսպիրից ավելի մեծ պահանջարկ ունի