Լեհաստանը նոր ջրանցք կկառուցի` Ռուսաստանին պատկանող ջրերով անցնելուց խուսափելու համար

23:14 • 13.10.16
Լեհաստանը նոր ջրանցք կկառուցի` Ռուսաստանին պատկանող ջրերով անցնելուց խուսափելու համար

Լեհաստանը մտադիր է նոր ջրանցք կառուցել շրջանցելու համար Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հողն ու ջուրը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, նոր ջրանցքի նպատակն է Լեհաստանի հարևաններին ցույց տալ, որ այն «ինքնիշխան պետություն է»: Ջրանցքը կանցնի կանցնի նեղ հողատարածքով, որը Լեհաստանի հյուսիսարևելյան մասը բաժանում է Բալթիկ ծովից:

Ներկա պահին լեհական Էլբլոնգ նավահանգստից ողջ ծովային երթևեկությունը դեպի Բալթիկ ծով անցնում է Ռուսաստանին պատկանող ջրերով:

Ջրանցք կառուցելու մասին որոշումը կայացվել է` անկախ բնապահպանական մտահոգությանը այն մասին, որ ջրանցքը կարող է խաթարել տեղանքի` որպես զբոսային գրավչություն ունեցող վայրի տեսքը: