Լեոնարդո Դի Կապրիոյին կոչ են արել հրաժարվել ՄԱԿ-ի դեսպանի պաշտոնից` կոռուպցիոն սկանդալի պատճառով

21:44 • 15.10.16

Շվեյցարական Bruno Manser Fund բարեգործական հիմնադրամը պահանջել է Լեոնարդո Դի Կապրիոյից  հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից կոռուպցիային ներգրավվածության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Variety ամսագրին:

Հիմնադրամը հոլիվուդյան դերասանին մեղադրել է մալայզիական պետական ներդրումային 1MDB հիմնադրամի հետ առնչություն ունեցող անձանցից գումար ստանալու մեջ: Հիմնադրամից անձնական նպատակներով օգտվում էր երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը:

«Լեոնարդո Դի Կապրիոն բազմիցս հրաժարվել է պարզաբանել իր սերտ ֆինանսական և անձնական կապերը 1MDB-ի շուրջ ծագած սկանդալի գործող անձանց հետ»,- աղբյուրը մեջբերում է Bruno Manser Fund հիմնադրամի տնօրեն Լուկաս Ստրաումանին:
  

 



  

 

Լեոնարդո Դի Կապրիոյին կոչ են արել հրաժարվել ՄԱԿ-ի դեսպանի պաշտոնից` կոռուպցիոն սկանդալի պատճառով