Բնականոն հունով գնալու են, խնդիրների դեպքում իրավիճակային լուծումներ կլինեն. ԿԳՆ-ն այն մասին, թե -25-ի դեպքում դասերը հետաձգվելո՞ւ են, թե ոչ

15:23 • 31.01.17

Եթե անգամ հաստատվի -25 աստիճան ջերմաստիճան, հանրապետության ուսումնական հաստատություններում դասերն իրենց բնականոն հունով ընթանալու են, եթե նախարարությունում զգան, որ խնդիրներ են առաջանում, նոր կգտնվեն իրավիճակային լուծումներ:

Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ի պատասխան հարցի, թե -25 աստիճանի դեպքում դասերը դպրոցներում ու բուհերում կհետաձգվե՞ն:

Նաև ԿԳՆ պաշտոնյան նկատեց, որ ջերմաստիճանը դեռ չի հասել -25 աստիճանի:

Հիշեցնենք, որ նախորդ ցրտերի բերումով նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական էր իջեցրել Երևանի և մարզերում 23 դպրոցներում դասերը արձակուրդների երկարաձգելուց հետո՝ հունվարի 23-ից վերսկսելու մասին:

Դիտարկմանը, թե Առողջապահության նախարարության սահմանված նորմերով դասասենյակում պետք է ապահովված լինի 20-22 աստիճան, Աշոտ Արշակյանը հակադարձեց, որ ԱՆ նորմերով սահմանված է 17-20 աստիճան:

Բնականոն հունով գնալու են, խնդիրների դեպքում իրավիճակային լուծումներ կլինեն. ԿԳՆ-ն այն մասին, թե -25-ի դեպքում դասերը հետաձգվելո՞ւ են, թե ոչ