Փարիզի արվարձանում պայթյուն է որոտացել. կա շուրջ 30 տուժած

22:52 • 01.04.17

Փարիզի արվարձաններից մեկում պայթյուն է որոտացել: Lenta.ru-ի փոխանցմամբ` նախնական տվյալների համաձայն պայթյունը ահաբեկչական գործողության հետևանք չէ, այլ դժբախտ պատահար:

Պայթյունը որոտացել է Վիլպենտ թաղամասում անցկացվող դիմակահանդեսի ժամանակ, որին շուրջ 1000  երեխա է մասնակցել: Հաղորդվում է 30 տուժածի մասին, որոնցից 4-ի վիճակը ծանր է: 

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:30-ին (երևանյան ժամանակով` 19:30): Նշվում է, որ մասնակիցները պատրաստվում էին այրել ծղոտից պատրաստված խրտվիլակը, երբ որոտացել է պայթյունը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: