Արմավիրի մարզում ՀՀԿ-ից առաջատարը գեներալ Սեյրան Սարոյանն է, 2-րդը՝ Նահապետ Գևորգյանը
Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սեյրան Սարոյանը, նախնական արդյունքներով, ստացել է ընտրողների ձայների 21900-ը:
Այս մասին Tert.am-ի հետ զրուցում հայտնեցին ՀՀԿ թեկնածու Սեյրան Սարոյանի շտաբից՝ հավելելով, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական տեղեկություններով ՀՀԿ-ից նույն մարզից առաջադրված Նահապետ Գևորգյանը մոտ 21500 քվե է ստացել, Ալեքսան Պետրոսյանը՝ 9000-ից ավել , Հրանտ Գրիգորյանը՝ 4800, Առաքել Մովսիսյանը ՝6700:
Արմավիրի մարզում ՀՀԿ-ից առաջադրված Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը միայն Էջմիածնում 250 քվե է ստացել:










