Թիվ 1 ընտրատարածքում ամենաքիչ ձայները հավաքել է ՀՎԿ թեկնածուն
Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ամենից քիչ ձայները ստացել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող թեկնածու Անահիտ Ղահրամանյանը։ Նրա օգտին քվեարկել է 21 ընտրող։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Լիպարիտ Սարգսյանն ստացել է 46 ձայն, իսկ Ազատ Դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Սոնա Մինասյանը՝ 81 ձայն։
ՀՀԿ-ից Անահիտ Մաղաքյանը ստացել է 93, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը՝ 98 ձայն։










