Ավստրալիայում հեղեղումները քշել-տարել են երկհարկանի տունը (տեսանյութ)
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգը գրոհած «Դեբի» փոթորկին հաջորդել են հեղեղումները, որոնք կիսով չափ իրենց տակ են առել բազմաթիվ բնակավայրեր:
The Guardian պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ափերից դուրս եկած Ալբերտ գետը տեղահան անում երկհարկանի տունն ու այն քշում-տանում՝ ճանապարհին տապալելով ծառերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տան բնակիչները հրաշքով են փրկվել. նրանց տարհանումից հաշված րոպեներ անց ջուրը քշել է տունը:
«Այդ տեսարանին ականատես լինելուց հետո ես ու ընտանիքիս մյուս անդամները սկսեցինք լաց լինել: Այդ հուզմունքն ուղղակի հնարավոր չէր զսպել»,-պատմել է տանտերը:










