Լոռու մարզից ռեյտինգայինով առաջադրված Կարեն Կարապետյանը ստացել է ձայների առավելագույնը
Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Կարեն Կարապետյանը մարզում մեկ ընտրատեղամասի տվյալներով՝ ստացել է շուրջ 8919 ձայն:
Հիշեցնենք, որ այս ընտրատեղամասում ՀՀԿ-ից առաջադրված են ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ով ստացել է 4647 ձայն, Լուսինե Մեջլումյանը՝ 4046 ձայն, Արկադի Համբարձումյանը՝ 1433 ձայն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Լոռու մարզի թիվ 24 տեղամասային ընտրական հանձնաժողովից:










