Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի «ամենաբարի» քաղաք է ճանաչվել

15:26 • 03.04.17

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության «ամենաբարի» քաղաք է ճանաչվել, որին հաջորդում են Կազանն ու Խիմկին:


Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝  հիմնվելով «Բարի գործերի մարաթոն» համառուսաստանյան էկոլոգիական ակցիայի առաջին ամսվա արդյունքների վրա:


Բացի այդ, ամենաբարի քաղաքների լավագույն 10-յակում են հայտնվել Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Դոնի Ռոստովը, Սարատովը, Պերմը, Օմսկն ու Չերեպովեցը:


Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքները դասակարգվել են ակցիայի շրջանակում դրանց բնակիչների իրականացրած բարի գործերի քանակի հիման վրա:


Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է ավելի քան 60.000 մարդ՝ 1.300 բնակավայրից:


Նշենք, որ ակցիայի նպատակն է մարդկանց մեջ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն ու առավելագույն թվով ռուսների՝ բարեգործական ու կամավորական աշխատանքներում ներգրավումը: