Պուտինն ասել է՝ ինչ է սիրում ուտել և խմել
Համառուսաստանյան ազգային ճակատի անկախ տարածաշրջանային և տեղական լրատվամիջոցների մեդիաֆորումի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է մի շարք հարցերի, գրում է gazeta.ru-ն։
ՌԴ նախագահին հարց է տրվել, թե ինչն է նրան առավել բարդ տրվում։ «Առավոտյան արթնանալը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նա նաև ասել է՝ ինչ է սիրում ուտել և խմել։ Հարցին, թե ինչ է նա խմում՝ սուրճ, թե թեյ, նախագահը պատասխանել է «Թեյ»։ Իսկ սննդի հարցում նախապատվությունը տալիս է շիլային։ «Շիլա, բրնձի շիլա, հնդկաձավար, իսկ վարսակի փաթիլներ չեմ ուտում»,- ասել է ՌԴ նախագահը։










