Պուտինն ասել է, թե Ռուսաստանի պատմական դեմքերից ում հետ կցանկանար հանդիպել ու զրուցել

16:33 • 03.04.17

Համառուսաստանյան ազգային ճակատի անկախ տարածաշրջանային և տեղական լրատվամիջոցների մեդիաֆորումի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է մի շարք հարցերի, գրում է gazeta.ru-ն։


ՌԴ նախագահին հարց է տրվել, թե Ռուսաստանի պատմական քաղաքական գործիչներից ում հետ կցանկանար հանդիպել ու զրուցել:


«Պետրոս Առաջին...Եկատերինա 2-րդ»,-հստակ պատասխանել է Պուտինը:


Բացի այդ, ՌԴ նախագահն ասել է, թե որ մուլտֆիլմը պետք է դիտի Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի:


«Նապաստակի ու գայլի մասին»,-ասել է Պուտինը, որին հակադարձել է լրագրողներից մեկը՝ նշելով, որ դրանում ծխելու քարոզչություն կա:


«Հիմա մեզ մոտ ամենուր է քարոզչությունը»,-պատասխանել է ՌԴ նախագահը: